Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային

Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային
07.04.2017 | 17:39

Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային՝ հայտնում է Press TV հեռուստաալիքը: «Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հրթիռային գրոհը, որն ապրիլի 7-ին իրականացվել է Սիրիայի բանակային ավիաբազայի վրա»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Իրանի ԱԳ նախարարության կարծիքով Սիրիայի զինվորականներին հասցվող հարվածները կամրապնդեն «ահաբեկիչների դիրքերը և էլ ավելի կբարդացնեն իրադրությունը Սիրիայում»: Իրանի ԱԳՆ-ում հավելել են, որ դեռևս ստվերում են նրանք, ովքեր առավել մեծ օգուտ ստացան Իդլիբի արվարձանում իրականացված քիմիական գրոհից: Թեհրանի կարծիքով՝ տվյալ դեպքում քիմիական զենքը «որպես պատրվակ է» օգտագործվել միակողմանի ռազմական գործողությունների համար, ինչը վտանգ է ներկայացնում և հակասում է միջազգային իրավունքին:


Սիրիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ սիրիական բանակը հակամարտության ընթացքում երբեք քիմիական զենք չի օգտագործել:

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ